Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու՝ նոր 233, մահվան 2 դեպք


Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 772 է:

Մեկ օրում  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1000-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 31556, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 475-ով): Մեկ օրում թեստավորվել է 1588 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 171600 քաղաքացի: