30-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել և տեղում մահացել


Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վ. Չ-ն էր։