Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են 32–ամյա վիրավորի կյանքի համար


Օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի իճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է: Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և կատարելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ: Հ. Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուբինյանց փողոցում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում: