Ադրբեջանի ՊՆ-ն հավաքագրում է մինչև 35 տարեկան զինվորական ծառայության պիտանի քաղաքացիներին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է մինչև 35 տարեկան զինվորական ծառայության պիտանի քաղաքացիների կամավոր հավաքագրման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարության, այն կամավոր քաղաքացիները, ովքեր իրենց փաստաթղթերով կհամապատասխանեն չափորոշիչներին, անցնելու ակտիվ զինծառայության հատուկ կուրսեր, որից հետո նրանց հետ կնքվում է երեք տարով պայմանագիր և նշանակվում են պաշտոնների ըստ ընտրած մասնագիտությունների։

Այս զավեշատլի մեթոդով , ըստ էության, կարճ ժամկետում մասնագիտական սպաներ պատրաստելու առաջին քայլն առավել զավեշտալի է։
Դասընթացներին մասնակցելու համար բացի առողջական և ֆիզիկական չափորոշիչներից, կա նաև, ուշադրություն, «մտածողության կարողություն» չափորոշից։

Այս չափորոշիչն էլ գնահատվում է ոչ ավել ոչ պակաս բանավոր հարց ու պատասխանով։
Հատկանշական է նաև, որ ռեզերվ ուղարկված զինծառայողներին արգելված է դիմել»: