Մաշտոցի պուրակում հատված 4 ծառերը անկենսունակ են եղել


Երևանի Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիի փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ՝ տեղեկացնում են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Բացի դրանից, տնտեսավարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:

Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»,- տեղեկացնում են ՀՈԱԿ-ից: