5 ժամով գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 15․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: