Խոշոր ավտովթար Փարաքարում. 61-ամյա վարորդը 09-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել

 

Օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում 61-ամյա Լևոն Բ.-ն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում, ժողովրդին հայտնի Փարաքարի «գաի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: