Մեծ Բրիտանիայում մեկնարկել է AstraZeneca-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումը

Անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումը՝ տեղեկացնում է The Guardian պարբերականը:


Մեծ Բրիտանիայում անցկացվող փորձարկմանը կարող է մասնակցել 18-55 տարեկան մոտ 50 կամավոր, որոնցից մի քանիսն արդեն ստացել է նոր պատվաստանյութի չափաբաժինը: 


Նշվում է, որ փորձարկման ընթացքում փորձագետներն ուշադրություն կդարձնեն արդյունավետությանն ու դեղամիջոցի՝ օրգանիզմի վրա ազդեցությանը: