BBC-ի լրագրողը պայթյունի պահին հարցազրույց էր վարում | տեսանյութ


Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պահը ֆիքսած բազմաթիվ տեսանյութեր են շրջանառվում սոցիալական ցանցերում:

BBC-ի լրագրողուհի Մարիամ Թումին պայթյունի պահին տեսազանգով հարցազրույց էր վերցնում մարոկկացի մենեջեր-էներգետիկ Ֆեյսալ Ասելից: Պայթյունի ալիքը նրան գետնին է տապալել, սակայն բարեբախտաբար, լրագրողուհին չի վնասվել: