Ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին սպանած անձը ցուցմունք է տվել

Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (մականունը՝ Լոտու Գուլի) սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություններ 25-ամյա Խան Ահմեդլինսկին (Խագան Զեյնալով) և 26-ամյա Ամիր Ահմեդլին ցուցմունք են տվել թուրքական ոստիկանական բաժանմունքում, գրում է Hurriyet-ը: 


«Նա ինձ ընդհանրապես դուր չէր գալիս: Մենք ապրել ու մեծացել ենք միասին: Ես ապահովել եմ նրա անվտանգությունը, տարիներ շարունակ դիմացել նրան: Ես կատարել եմ այդ աշխատանքը, չնայած նա ինձ դուր չէր գալիս: Ահա թե ինչու սպանեցի նրան»,- ասել է նա:


Նա հավելել է, որ սպանության պահին Ամիր Ահմեդլին սպասել է իրեն մեքենայում: