Պայթյունից փլուզված բնակելի շենքը թռչնի թռիչքի բարձրությունից | տեսանյութ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ամբողջովին ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, փլուզվել է 5-րդ մուտքը։

Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ բնակարանից զրկվածների կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում։


Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։