Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Աննա Հակոբյանն իր դիմակ կրելու պատճառի մասին

Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ես դիմակ եմ դնում, որովհետև ինձ համար կարևոր է իմ, իմ ընտանիքի, իմ հարազատների, մեր ամբողջ հանրության առողջությունը։

Ես դիմակ եմ կրում, որովհետև երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել, որքան համավարակի օրերին։

Դու կարող ես կրել դիմակ և այդ քայլով փրկել կյանքեր։

Չնայած մեր երկրում Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է, բայց զգոնությունը թուլացնել չի կարելի»,-նշել է նա: