Լույս աշխարհ է եկել Տիգրան Մնացականյանի ու Մարիամ Հովհաննիսյանի որդին

Լույս աշխարհ է եկել դերասան Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի որդին։

Մնացականյանը ուրախալի լուրը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Զույգը փոքրիկին տվել է Մարկ անունը։

Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017թ-ին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ Տիգրանը հայտարարեց, որ ինքն ու կինը՝ Լիանան, ամուսնալուծվել են և ինքը պատրաստվում է ամուսնանալ իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ։

Ի վերջո, Մարիամն ու Տիգրանն ամուսնացան 2019 թվականին: