Ինչի՞ եք դուք այնքան ապիկար, որ մի հրաժարական էլ չեք կարողանում նորմալ ներկայացնել

 

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն ի պատասխան լրագրողի հարցին, թե ճի՞շտ է, որ Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել, հայտնել է՝ Ա.Թորոսյանը նախարարությունում է, իսկ նախարարությունը բնականոն աշխատանքի մեջ է։

Մի կողմ թողնելով այն հարցը, որ Թորոսյանը նախարարությունում պետք է լինի դեռ այնքան ժամանակ, մինչև չստորագրվի ազատման հրամանգիրը, ինչպես նաև այն փաստը, որ անկախ Արսենի հրաժարականից նախարարությունը պարտավոր է շարունակել բնականոն գործունեությունը...

Այլ հարց է առաջանում. լավ, ինչի՞ եք դուք այնքան ապիկար, որ մի հրաժարական էլ չեք կարողանում նորմալ ներկայացնել...»։