Փաշինյանը նոր նշանակում արեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար։


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝

Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: