Վրաստանը քաղաքացիների կոմունալ ծառայությունների համար կվճարի մինչև հաջորդ տարվա մարտ


Վրաստանի կառավարությունը կոմունալ ծառայությունների համար քաղաքացիների փոխարեն կվճարի նաև նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստում։


«Որպեսզի փոխհատուցեն  եկամուտները  նվազած կամ աշխատանք կորցրած քաղաքացիներին,  կառավարությունը որոշել է կոմունալ ծառայությունների վճարման աջակցության ծրագիրը շարունակել ևս չորս ամիս։ Աջակցությունը լինելու է նույն չափով, ինչ նախկինում, կվաճարի 200 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ու 200 խմ գազի համար։ Համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել աջակցությունից»,-հայտարարել է Գեորգի Գախարիան։