Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել


Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ՝ մայրաքաղաքում անվտանգության հսկողությունը փոխանցելով զինված ուժերին, հայտնում է Reuters-ը:

Նախարարների կաբինետը զինվորականներին հանձնարարել է տնային կալանքի տակ դնել բոլոր նրանց, ովքեր 2014 թվականից մասնակցել են պահեստի կառավարմանը, որտեղ հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութեր էին պահվում:

Կառավարությունը նաեւ հավանություն է տվել ճգնաժամը հաղթահարելու համար 100 միլիարդ լիբանանյան ֆունտի հատկացմանը: