Պուտինը սկանդալային հայտարարություն է արել և ուշադրություն հրավիրել փաստի վրա

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ներկայումս Ռուսաստանի բնակչությունը նվազում է: Ռոստովի շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբյովի հետ հանդիմպան ժամանակ այդ մասին արված հայտարարությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում ժողովրդագրության խնդիրներին: Պատճառն այն է, որ որոշակի աճ գրանցելուց  հետո մի շարք՝ ներառյալ օբյեկտիվ հանգամանքների պատճառով, Ռուսաստանում բնակչության թվաքանակի նվազում է նկատվում:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում բնակչության անկումը 2019 թվականին կազմել է 260 հազար մարդ՝ չնայած կյանքի տևողության աճին և մահացության մակարդակի նվազմանը: Նա  փաստը կապում  է այն հանգամանքի հետ, որ այժմ ավելի քիչ մարդիկ են մտել ծննդաբերության տարիք, քան մի քանի տարի առաջ: