Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Բեյրութում հզոր պայթյունի բեկորները պատարագի ժամանակ ընկնում խորանի վրա | տեսանյութ


Al Arabiya կայքը հրապարակել է տեսանյութ, որն արվել է նախօրեին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի ժամանակ ու ցույց է տալիս՝ ինչպես են պայթյունից առաջացած բեկորներն ընկնում եկեղեցու խորանի մոտ, որտեղ կանգնած քահանան պատարագ է անցկացնում:

Ստորև ներկայացված կադրերում երևում է, որ հոգևորականը սկզբում չի հասկանում՝ ինչ է կատարվում, ապա վայրկյաններ անց նա արագ մի կողմ է վազում, որպեսզի հարվածի տակ չընկնի:

Նշվում է, որ եկեղեցում գտնվող անձանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություն չկա: