Ես չգիտեմ` ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ. Աննա Հակոբյանը` Ամուլսարի մասին

Ցավում եմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել` ելնելով իմ կարգավիճակից ու դիրքից, նաեւ հաշվի առնելով հարցի սրությունը, եւ կոնկրետ այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ ու որեւէ կարծիք չհայտնեմ։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` պատասխանելով օգտատերերից մեկի` «կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի շահագործմանը» հարցին։

«Վարչապետի՝ իմ ամուսնու, մեկ տարի առաջվա լայվից հետո, ես չգիտեմ` ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել` հետեւելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները` տեսանյութում.