Օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ուղևորներից մեկի` դիմակ չկրելու պատճառով

 

Air Europa ավիաընկերության ինքնաթիռը, որը Լաս Պալմաս դե Գրան Կանարիայից Մադրիդ էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել ուղևորներից մեկի պատճառով:

Ինչպես հայտնում է 
korrespondent.net-ը, ուղևորը, որն Ուկրաինայի քաղաքացի է, հրաժարվել է օդանավում դիմակ կրել:

Դրա հետևանքով ինքնաթիռի կապիտանը որոշել է փոխել ուղղությունն ու վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում, որտեղ նրան սպասում էին ոստիկանները:

Միջադեպից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մադրիդ: