Վստրեչի Ապերին իրավապահները տապալում են գետնին, որից հետո սկսվում է վիճաբանություն | տեսանյութ


Համացանցում՝ Տաթևիկ Շիրինյան օգտատերը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին իրավապահ մարմինները տապալում գետնին, որից հետո սկսվում է վիճաբանություն:

Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։