Էդմոն Զարգարյանն ազատվել է աշխատանքից

 

Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Է Զարգարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ԱԻ նախարարի հրամանով ազատվել եմ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքից։ Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից»,- գրել է Զարգարյանը:

Էդմոն Զարգարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և մաղթել արգասաբեր գործունեություն։