«Ես մտահոգ եմ այն աշխարհի համար, որտեղ կարծում են, որ չպետք է լացել». Քանյե Ուեսթ


Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթը պաշտպանել է ընտրողների հետ առաջին հանդիպման ընթացքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ իր հայտարարությունները՝ քննադատելով այն մարդկանց, որոնք «մտահոգված են իրենով», գրում է Fox News-ը։


«Ես արտասվում էի երեխայիս կորցնելու մտքից ու հիմա հանկարծ բոլորը սկսել են մտահոգվել ինձ համար։ Ես եմ մտահոգ այն աշխարհի համար, որտեղ մարդիկ կարծում են, որ չի կարելի արտասվել այս թեմայի մասին խոսելիս»,- Twitter-ում գրել է Ուեսթը։


Նա նաև ընդգծել է, որ վերջին 50 տարվա ընթացքում սևամորթ համայնքում արհեստականորեն ընդհատվել է ավելի քան 22 500 000 հղիություն։