Ուկրաինացի հաղորդավարուհուն որդու աչքի առաջ ծեծել են և փորձել բռնաբարել


«Մարիուպլ-Կիեւ» գնացքի կուպեում հարձակվել են կնոջ վրա եւ փորձել բռնաբարել։ Դեպքի հանգամանքների եւ հարձակվողի մասին տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշենկոն:Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը։


«Սրիկան, որն այս գիշեր «Մարիուպլ-Կիեւ» գնացքում ծեծել է եւ փորձել բռնաբարել Անաստասիա Լուգովայային, այսօր բերման է ենթարկվել։ Ոստիկանությունն ու դատախազությունը նախապատրաստում են մեղադրական նյութեր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու եւ բռնաբարության փորձի համար։ Ոստիկանությունն ու դատախազությունը կդիմեն դատարան առանց գրավի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, քանի որ այդ մարդը վտանգ է ներկայացնում հասարակությանը»,-հայտնել է Գերաշենկոն։

Ավելի ուշ հաղորդավարուհի Անաստասիա Լուգովայան Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմել է դեպքի մասին, ինչպես նաեւ կցել հարձակման հետեւանքներով իր լուսանկարը։ Նա պատմել է, որ հանցագործը ծեծել է իրեն եւ փորձել բռնաբարել իր մանկահասակ որդու ներկայությամբ։