Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 13․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների, «Խնձորուտ» թաղամասի 4-րդ և Սասունցիների փողոցների, Երևանյան խճուղու թիվ 94-ից 98-ը ներառյալ առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: