«Հապա տեսեք՝ ինչ խելահեղություն է»․ Քիմ Քարդաշյան

 

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, չնայած ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ամուսնական խնդիրներին և ստեղծված ընտանեկան ճգնաժամին, շարունակում է աշխատել իր նախագծերի վրա, գրում է Daily Mail-ը։

Երկուշաբթի իրապատում շոուի աստղը երկրպագուներին ցուցադրել է Լոս Անջելես քաղաքի Սանսեթ ծառուղի փողոցում տեղակայված իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն գովազդող հսկայական գովազդային վահանակը։

«Շուտով։ Սա իմ ամենասիրած հավաքածուներից մեկն է»,- Instagram-ում ներքնազգեստի իր նոր հավաքածուի գովազդի համար արված ֆոտոշարին կից գրել է ամերիկահայ աստղը։

Հրապարակելով նաև Սանսեթ ծառուղում գտնվող Andaz հյուրանոցի վրա փակցված գովազդային վահանակը՝ նա գրել է․ «Հապա տեսեք, թե ինչ խելահեղություն է»։