Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, զերծ մնացեք զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց

 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ դեպի Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից, քանի որ պարետի և քաղաքավիացիայի թույլտվություն չկա։


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս:


Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»։