Խոշոր հրդեհ՝ Երևանում գտնվող շինությունում | տեսանյութ


Օգոստոսի 6-ին` ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք։

 

Ըստ նախնական տվյալների՝ չշահագործվող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։

 

Պարզվել է, որ այրվում է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 հասցեում գտնվող մեկ հարկանի կիսակառույց շինության տանիքը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։19-ին։ Այրվել են շինության տանիքի պենոպլեքսից կառուցատարրերը՝ մոտ 1200 քմ։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի վեց միավոր օժանդակ տեխնիկա: