Ռուսաստանում նոյեմբերից կսկսվի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը


Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական ​​կենտրոնը պատրաստվում է նոյեմբեր ամսից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

«Մենք ակնկալում ենք արտադրությունը սկսել այս տարվա նոյեմբերին: Հետևաբար, տարեվերջին մենք կարող ենք խոսել պատվաստումներին անցնելու մասին գոնե ռիսկային խմբերի հետ։ Այնուհետև կանցկացվեն նաև զանգվածային պատվաստումներ», - պարզաբանել է նա: 

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նախօրեին ասել էր, որ ռուսաստանցիների համար պատվաստումները անվճար կլինեն, բոլոր ծախսերը հոգալու են բյուջեից: Նախ և առաջ պատվաստումներ կկատարվեն հատուկ խմբերին՝ բժիշկներին և ուսուցիչներին: 

Նա խոսեց նաև կորոնավիրուսի ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, որը մշակվել է Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից: Ըստ Մուրաշկոյի՝ Ռուսաստանում պլանավորվում է զանգվածային պատվաստումներ սկսել հոկտեմբերից: