Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել Անվտանգության խորհրդի գրասենյակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի Անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Տիգրան Մանվելի Սարգսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ»,- ասված է որոշման մեջ: