Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում՝ oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ oգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ը քաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: