Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն



Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։

Նշենք,որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Հիշեցնենք, որ լարված իրավիճակ է Ամուլսարի տարածքում. ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են: