Արբանյակային լուսանկարները պատկերում են Բեյրութի ավերածությունը պայթյունից հետո


Ամերիկյան Planet Labs, Inc մասնավոր ընկերության ներկայացրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ ավերածության է ենթարկվել Բեյրութը նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Լուսանկարները հրապարակել է  CNN-ը: Դրանցից մեկը պատկերվել է օգոստոսի 5-ին, մյուսը՝ մայիսի 31-ին:

Բացի այդ, ընկերության վերլուծաբանները հաղորդում են, որ պայթյունի հետևանքով 124 մետր տրամագծով գոգավորություն է առաջացել աղետի վայրում, ինչը նշանակում է, որ առաջացած  խառնարանի երկարությունը մեծ է ֆուտբոլի դաշտի երկարությունից: