Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին


Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կկայացնի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որոշ քաղաքացիների:


Նրանք են՝ Նավասարդ Կամոյի Հակոբյանը, Լևոն Խաչատուրի Գևորգյանը, Միքայել Գևորգի Հարությունյանը, Խաչիկ Արմենակի Անդրեասյանը, Մարտին Խորենի Շահբազյանը, Դավիթ Արսենի Աբրահամյանը, Էդուարդ Մհերի Հրմուշյանը, Սևան Ավետիսի Ղարիբյանը:


Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ որոշ քաղաքացիների տարկետում կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը:

Այսպիսով, Հովհաննես Գևորգի Կոշեցյանը, Արտյոմ Արթուրի Ղազարյանը, Համլետ Արթուրի Սարգսյանը, Հայկազ Արթուրի Եսայանը, Ռուբեն Մանվելի Մովսիսյանը ուսումնառությունը ավարտելու են 2021 թվականի  հունիսի 30-ին, Վահագն Վաչագանի Խաչատրյանը և Արտուր Սամվելի Դավթյանը ուսումնառությությունը ավարտելու են 2021 թվականի  փետրվարի 26-ին, Կարեն Ռուդիկի Հովհաննիսյանը ուսումնառությունը ավարտելու է 2021 թվականի փետրվարի 28-ին, Սահակ Անդրանիկի Ավագյանը ուսումնառությունը ավարտելու է 2022 թվականի հունիսի 30-ին: