Հայտնի բռնցքամարտիկի հարսանացուն հարսանիքի օրվա խայտառակությունից հետո փախել է ընտանիքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանցի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Զաուրբեկ Սիդակովը՝ իր հարսանիքի ժամանակ տհաճ անակնկալ է ստացել: Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերը, որին պետք է մասնակցեր Սիդակովը, հետաձգվել էին և մարզիկը որոշել էր այդ ընթացքում ամուսնանալ հարսնացուի՝ Մադինա Պլիևայի հետ:

Կովկասյան ավանդույթներով նշվող հարսանիքի երկրորդ օրը փեսացուի և հյուրերի հեռախոսներին էրոտիկ տեսանյութ են ուղարկել՝ հարսնացուի մասնակցությամբ: Անհայտ անձը հաղորդագրության մեջ նշել է, որ չեմպիոնի կինը զբաղվել է անառակությամբ:

Տեսանյութերից մեկում աղջիկը մերկ վիճակում պառկած է, մեկ ուրիշում՝ հայելու առջև ներքնազգեստով լուսանկարվում է և այլն:

Տեղի ունեցածից հետո աղջիկը փախել է Մոսկվա. «Ընտանիքը նրան չի ներել»: Այս մասին գրել է LIFE.ru կայքը:

«Նրա ընտանիքը այնքան էր զայրացել, որ նա փախել է Մոսկվա և թաքնվել, նա նույնիսկ չի շփվում իր ընկերների հետ»,- պատմել է Սիդակովի ընտանիքին մոտ աղբյուրը:

Միևնույն ժամանակ, ամուսնացած տղամարդը, ում հետ հանդիպում էր, օգնել է աղջկան թաքնվել: Ենթադրվում է, որ հենց նրա կինն է, անակնկալ տեսանյութը ուղարկել հարսանիքին:

Նշվում է, որ Մադինան և Զաուրբեկը հանդիպել են պատահականորեն և ոչ այնքան վաղուց: Տղան այնքան ժամանակ չուներ աղջկան ավելի լավ ճանաչելու համար:

Ըստ որոշ տեղեկությունների, աղջիկը ամուսնացած տղամարդու հետ հանդիպել է երեք տարի առաջ և այդ տեսանյութը արված է հենց այդ ժամանակ: Սակայն մարզիկը այժմ փորձում է չքննարկել ցավոտ թեման և ժամանակ է հատկացնում մարզմանը:

«Դուք երբեք չեք կարողանա հասկանալ, թե որքան ուժեղ եք, քանի դեռ ուժեղ լինելը ձեր միակ ընտրությունն է: Սա և սպորտն է, և ձեր կյանքի բոլոր դժվարությունները»: - գրել է նա իր Instagram- ում: