Հավանաբար փլատակների տակ մեկ մարդ կա. Ֆելիքս Ցոլակյան


Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։

Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել  է հոգեբանական աջակցություն։ 

Նախարարի խոսքով՝ այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։