ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը

Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ: Զոհվածների մեծ մասի անունները հայտնի են, զգալի թիվ են կազմում երիտասարդ աղջիկները։


Ընդհանուր առմամբ՝ պայթյունից զոհվել է 137 մարդ, 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։