Ռոբերտ Քոչարյանի գործով մյուս դատախազը ևս պաշտոն ստացավ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,  արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:

Նշենք, որ Պետրոս Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկն է, իսկ մյուսը՝ Գևորգ Բաղդասարյանն, օրեր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: