Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

 

Օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է  նախորոշված շրջանները:   Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը եւ հրահանգավորել է զինծառայողներին: