ՌԴ-ում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաներից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ | տեսանյութ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին:

Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի:

Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ»: