Բեյրութի բնակչուհիներից մեկը ծննդաբերելիս է եղել, երբ որոտացել է պայթյունը՝ ցնցելով հիվանդանոցը | տեսանյութ


Լիբանանի բնակիչը տեսագրել է, թե ինչպես է բռնկվում Բեյրութի պայթյունը, մինչ հիվանդանոցում լույս էր աշխարհ գալիս իր որդին:


Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիան», Էմանուելա Կինայսերը ծննդաբերելիս է եղել, երբ հիվանդանոցի պատերը ցնցվել են, իսկ պատուհանները՝ կոտրվել: Սարսափելի պահը ֆիքսել է նրա ամուսինը՝ Էդմոնդը: Նրանց որդին՝ Ջորջը, լույս աշխարհ է եկել ապահով և առողջ:


«Որդիս՝ Ջորջը, ծնվել է աղետալի պայթյունի պահին, չէի հավատում, որ մենք ողջ ենք մնացել այդ ամենից հետո»,- ասել է լիբանանցին:

Սոցցանցում գրառում անելով տղամարդը գովաբանել է բժիշկներին և բուժքույրերին ցուցաբերած ջանքերի համար, որոնք օգնել են իր որդու լույս աշխարհ գալուն:


Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Միջադեպի հետևանքով վերջին տվյալների համաձայն մահացել է 157 մարդ, որոնց թվում՝ 11 հայ: Վիրավորվել են 5000-ը, ավելի քան 300 000-ը՝ առանց տանիքի են մնացել: Նախնական տվյալներով՝ նավահանգստում պայթել է ամոնիումի նիտրատի պահեստը: