Պարզվել է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների շրջանակը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե հաջողվել է տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են՝ կորոնավիրուս չկա, ասաց.

«Պարզվել են մարդիկ, շրջանակներ, ովքեր այդ տիպի քարոզչություն են ծավալել ու շարունակում են ծավալել:

Սա հարց է, թե ինչքանով է նրանց արարքն այսօրվա քրեաիրավական կամ օրենսդրության տեսակետից սանկցիաներ ու գործողություններ առաջացնում: Մենք այս ամեն ինչը վերլուծում ենք»: