Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

Օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 300-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-2106»-ի վարորդ՝ 70-ամյա Սամվել Մնացականյանը ժամը 21.40-ին մահացել է։