Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների

Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին ասված է Հայաստանում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։