Երևանի քաղաքապետարանի շենքը այս երեկո լուսավորված է Բեյրութի և Լիբանանի ազգային դրոշի գույներով

Ի նշան զորակցության՝ Երևանի քաղաքապետարանի շենքը այս երեկո լուսավորված է Բեյրութի և Լիբանանի ազգային դրոշի գույներով։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը և կցել լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ: Զոհվածների մեծ մասի անունները հայտնի են, զգալի թիվ են կազմում երիտասարդ աղջիկները։


Ընդհանուր առմամբ՝ պայթյունից զոհվել է 137 մարդ, 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։