Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում:

Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ և բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջև ձևավորվել են անկեղծ երկխոսություն և արդյունավետ գործակցություն:

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: