Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է նավանհանգստի ղեկավարը

Լիբանանի LBC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Բեյրութի դատախազության աղբյուրները հաղորդել են քաղաքի նավահանգստի տնօրենի կալանավորման մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել ամոնիումի նիտրատի պահեստում։

«Նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի քննության առաջին փուլի շրջանակներում ձերբակալված 16 անձանց թվում եղել է Բեյրութի նավահանգստի տնօրեն Հասան Քորեյթեմը», – նշվում է հաղորդագրության մեջ: