Կրակոցներ Երևանում

 

Օգոստոսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com –ը։ 

Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիով խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ, 38-ամյա Հրայր Ն.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն ամրակցված որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինս հայտնել է, որ ինքը կրակոցներ չի արձակել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: