Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է թուրք մուեձինը


Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է մուեձին Օսման Ասլանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի ղեկավարությանը:

Քաղաքային ղեկավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մուեձինը մահացել է սրտի կաթվածից՝ էքսկուրսավարի կամավորական պարտականությունները կատարելիս:


Հիշեցնենք, որ Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղարկել էր 1934 թվականի որոշումը տաճարը թանգարանի վերածելու մասին: Դրանից անմիջապես հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու շուրջ հրամանագիր ստորագրելու մասին: